Սյունիքում «ՎԱԶ-2106»-ը բախվել է կայանված բեռնատարին. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Սյունիքում «ՎԱԶ-2106»-ը բախվել է կայանված բեռնատարին. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Մայիսի 25-ին՝ ժամը 02։44-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի խաչմերուկից մաքսատուն տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1994 թ․) բախվել է կայանած «Volvo» մակնիշի բեռնատարին (վարորդ՝ Ռ․ Հ․, ծնված 1981 թ․)։

Փրկարարները հոսանքազրկել են «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան, սահմանազատել տարածքը և տուժած Ա․ Ա․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում