Ուժգին քամու հետևանքով Երևանում ու Վանաձորում ծառեր են տապալվել
Մայիսի 24-ին՝ ժամը 18։45-ից, Ճգնաժամային կառավարման ազգային և Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում, Վանաձորի Կարեն Դեմիրճյան փողոցում և Դիմաց թաղամասում տապալվել են ծառեր։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։
Փրկարարներն իրականացրել են տարածքների սահմանազատման, տապալված ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ։
Կարծիքներ