Սիրիայի հարավում գազատարի պայթյունը տեղի է ունեցել ահաբեկչության հետեւանքով
Սիրիայի Դամասկոսի նահանգում օգոստոսի 24-ին գազատարի պայթյունը, որն ԷլեկտրաԷներգիայի անջատման Է հանգեցրել հանրապետության ամբողջ տարածքում, տեղի Է ունեցել ահաբեկչական գործողության հետեւանքով:
«Իրադրության գնահատումից հետո պարզվել Է, որ պայթյունի պատճառը, որը տեղի Է ունեցել Ադրայի եւ Դումեյրի շրջանների միջեւ, ահաբեկչական գործողությունն Է»,- մեջբերում Է անում Սիրիայի Al Ekhbariya հեռուստաալիքը նախարարի խոսքից:
Գանիմը նաեւ հավելել Է, որ մասնագետներին հաջողվել Է վերացնել անսարքությունները հանրապետության բոլոր Էլեկտրակայաններում, դրանցից յուրաքանչյուրը պատրաստ Է աշխատանքի:
Նրա գնահատումներով՝ առաջիկա ժամերին կհաջողվի վերականգնել ԷլեկտրաԷներգիայի մատուցումը երկրի ամբողջ տարածքում: Հեռուստաալիքի տվյալներով հրշեջներին հաջողվել Է վերացնել պայթյունի առաջացրած բռնկմումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ