Դավիթ Մարտիրոսյանը՝ Եվրոպական Միության Շախմատի երիտասարդական առաջնության հաղթող. լուսանկարներ
Չեխական Kouty nad Desnou քաղաքում անցկացված Եվրոպական Միության Շախմատի երիտասարդական առաջնությունում բացարձակ չեմպիոն է դարձել չեխաբնակ հայազգի շախմատիստ 10-ամյա Դավիթ Մարտիրոսյանը։
Առաջնության մոտ 30 մասնակիցների շարքում, նա խաղացել է 9 մրցակցի հետ՝ տանելով վեց հաղթանակ եւ երեք՝ ոչ ոքի։
Դավիթը շախմատով սկսել է զբաղվել 3 տարեկանից։ Նրա եղբայրը՝ 17-ամյա Արա Մարտիրոսյանը նույնպես մասնակցում է շախմատային մրցաշարերի, արժանանում տարբեր մրցանակների։ Նա դարձել է Չեխիայի չեմպիոն, և 3 անգամ ՝ փոխչեմպիոն՝ խաղալով տարբեր տարիքային խմբերում։ 2019-ին նա Չեխիայում անցկացված շախմատի առաջնությունում զբաղցերել էր 2-րդ տեղը եւ մասնակցել Հնդկաստանում անցկացված Աշխարհի շախմատի առաջնությանը։
Շնորհավորում ենք պատանի Դավիթին եւ մաղթում նորանոր հաղթանակներ։
Կարծիքներ