Տրանսպորտային միջոցների վրա գազաբալոնների տեղադրման լիցենզիաներ են տրամադրվել ևս 3 կազմակերպության

Տրանսպորտային միջոցների վրա գազաբալոնների տեղադրման լիցենզիաներ են տրամադրվել ևս 3 կազմակերպության

2022 թ․ մարտի 30-ին Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզիաներ են տրամադրվել ևս երեք կազմակերպության, որից երկուսը՝ Երևանում, մեկը՝ Շիրակի մարզում։

 

Ավելի վաղ 9 կազմակերպություն ևս տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ստացել էր համապատասխան լիցենզիա։ Այսօր հանրապետությունում գործում է 12 լիցենզավորված ընկերություն։

 

Գործընթացը շարունակվում է։

 

ՏԿԵ նախարարությունը հորդորում է ոլորտում գործունեություն ծավալած մյուս ընկերություններին ևս ակտիվություն ցուցաբերել, դիմել լիցենզիա ստանալու համար, իսկ վարորդներին՝ հնարավորինս արագ իրականացնել գազաբալոնների վկայագրում կամ ճնշափորձարկում։

 

Արդեն իսկ լիցենզավորված ընկերությունների տվյալները՝ ստորև: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում