Իրաքը հերքում է Բաղդադի օդանավակայանի վրա հրթիռային հարձակման մասին տեղեկությունները
Իրաքի անվտանգության ուժերի ներկայացուցիչները հերքել են տեղեկություններն Իրաքի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանի տարածքում հրթիռային գնդակողծման մասին: Այս մասին հաղորդվել է Twitter-ում հանրապետության ուժային կառույցների մամուլի ծառայության էջում:
«Մի քանի ԶԼՄ-ներ հայտնել են «Կատյուշա» հրթիռի՝ Բաղդադի միջազգային օդանավակայանի տերմինալի մոտակայքում ընկնելու մասին: Մենք ամբողջությամբ հերքում ենք այս լուրը, Բաղդադի օպերատիվ հրամանատարությունը չի հաղորդել որեւէ հրթիռի արձակման մասին մինչեւ 00:50-ը (համընկնում է Մոսկվայի ժամանակի հետ): Մենք կոչ ենք անում լրատվամիջոցներին ավելի ճշգրիտ լինել եւ տեղեկատվություն վերցնել իրավապահ մարմինների մամուլի ծառայությունից»,- նշվում է հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հունիսի 5-ին գիշերը Al Arabiya հեռուստաալիքը եւ մի շարք այլ արաբական լրատվամիջոցներ հաղորդել էին Բաղդադի օդանավակայանի հրթիռակոծության մասին: Նշվում էր, որ զինամթերքը չի պայթել: Հեռուստաալիքի տվյալներով՝ հարվածը հասցվել էր օդանավակայանի այն հատվածի ուղղությամբ, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը: Էական վնասի մասին տեղեկություն չէր հաղորդվել։
Կարծիքներ