Արհեստական բանականությունը և անձնավորված դեղամիջոցները կարող են նպաստել հիվանդությունների բուժմանը. Ավանեսյան

Արհեստական բանականությունը և անձնավորված դեղամիջոցները կարող են նպաստել հիվանդությունների բուժմանը. Ավանեսյան

Արհեստական բանականությունը և անձնավորված դեղամիջոցները կարող են մեծապես նպաստել հիվանդությունների բուժման և կանխարգելման գործում:

«Ֆեյսբուք»-իր էջում նման տեսակետ է հայտնել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ կից հրապարակելով լուսանկար Երևանում հոկտեմբերի 5-6-ն անցկացված Գլոբալ նորարարական ֆորումին իր մասնակցությունից:

Նախարարը նաև ընդգծել է, որ, սակայն էթիկական նորմերը և կարգավորումներն անհրաժեշտ են պաշտպանելու և գիտական ձեռքբերումները հօգուտ մարդկանց օգտագործելու համար:

«Ես հավատում եմ, որ Հայաստանում արհեստական բանականության և տեխնոլոգիաների զարգացումը հնարավոր է և իրատեսական, եթե ներդրում անենք կրթության և ենթակառուցվածքների մեջ»,-հավելել է Ավանեսյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում