ԱՄՆ-ը կօգնի Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ է. Բլինկեն
Միացյալ Նահանգները կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հունիսի 24-ին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Մենք աջակցություն ենք ցուցաբերում Ուկրաինային, որպեսզի նրանք կարողանան պաշտպանվել: Մենք կշարունակենք դա անել այնքան ժամանակ, որքան կպահանջվի», - ասել է Բլինկենը:
Կարծիքներ