Շրի Լանկայի ոստիկանությունը երեք մարդու է ձերբակալել վարչապետի նստավայրը հրկիզելու մեղադրանքով

Շրի Լանկայի ոստիկանությունը երեք մարդու է ձերբակալել վարչապետի նստավայրը հրկիզելու մեղադրանքով

Շրի Լանկայի իրավապահները երեք անձի են ձերբակալել՝ վարչապետ Ռանիլ Վիկրամասինգեի նստավայրը հրկիզելու մեղադրանքով։ Շրի Լանկայի Daily Mirror թերթը կիրակի հայտնել է , որ ոստիկանությունը փնտրում է այլ մասնակիցների:

Ձերբակալվածները 19, 24 և 28 տարեկան երիտասարդներ են։ Նրանք հարյուրավոր ցուցարարների թվում էին, ովքեր անցած գիշեր ճեղքեցին շրջափակումը և ներխուժեցին կառավարության ղեկավարի նստավայր։ Դրանից հետո շենքը հրկիզվել է։

Շաբաթ օրը հազարավոր ցուցարարներ դուրս են եկել մայրաքաղաքի փողոցներ՝ պահանջելով պետության ղեկավարի հրաժարականը։ Նրանք գրավել են վարչապետի, ինչպես նաև նախագահ Գոտաբայ Ռաջապակսայի նստավայրերը, ով ակնկալվում է, որ հրաժարական կտա հուլիսի 13-ին: Վիկրամասինգեն նույնպես հայտարարել է հրաժարական տալու մտադրության մասին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում