Հարավային Կորեայում Covid-19-ի բռնկման պատճառ դարձած աղանդավորական շարժման առաջնորդը ձերբակալվել է
Հարավային Կորեան ձերբակալել է կրոնական աղանդի առաջնորդին, որի ղեկավարած աղանդը կապված է երկրում կորոնավիրուսի ամենամեծ բռնկման հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:
88-ամյա Լի Ման-հեն ղեկավարում է Շինխեոնջի եկեղեցին: Դրա ավելի քան 5 հազար անդամներ վարակվել են՝ կազմելով երկրում կորոնավիրուսով ընդհանուր վարակվածների 36 տոկոսը: Իշխանություններն այդ մարդուն մեղադրում են խմբի անդամների և հավաքի մասին ինֆորմացիան թաքցնելու համար:
Եկեղեցուց ասել են, որ Լին անհանգստացած է իր անդամների գաղտնիության համար, բայց երբեք իշխանութուններից տեղեկատվություն չի թաքցրել:
Լին ձերբակալվել է շաբաթ օրը՝ օգոստոսի 1-ին քննության ավարտից հետո: Դատավորն ասել է, որ կան նշաններ, թե գործի հետ կապված ապացույցները ոչնչացվում են:
Հարավային Կորեայում հաստատված է կորոնավիրուսի ընդհանուր 14 հազար 336 դեպք, մահացել է 300 մարդ:
Կարծիքներ