Վրաստանի արևմուտքում թեմում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ մարդիկ ընկել են երկրորդ հարկից(տեսանյութ)

Վրաստանի արևմուտքում թեմում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ մարդիկ ընկել են երկրորդ հարկից(տեսանյութ)

Մի քանի մարդ վիրավորվել է Մարտվիլիի և Ճղոնդիդի թեմում առճակատման ընթացքում, այդ թվում՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Ինչպես հայտնում է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը, թեմի ներկայացուցիչներն ու ծխական համայնքի մի մասը միմյանց են բախվել: Վեճի պատճառը քահանայությունից երկու հոգևոր անձանց` Կոնստանտինե Գաբիսոնիային և Պետրե Ղուդուշաուրիին կարգալույծ անելն էր:

Ինչպես փոխանցում է 1tv.ge-ն, բախման ընթացքում փլվել է թեմի երկրորդ հարկում գտնվող փայտե պատշգամբի ճաղավանդակը, որի պատճառով մի քանի մարդ ընկել է պատշգամբից: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:

Ծխական համայնքի մի մասը պահանջում է, որ նորանշանակ միտրոպոլիտ Ստեփանեն անհապաղ հեռանա թեմից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում