Դաժան սպանություն Թելավիում
Վրաստանի Թելավի քաղաքի (Կախեթիի շրջան) սեփական տներից մեկում հրազենային վնասվածքով հայտնաբերվել են ընտանիքի 3 անդամները, գրում է aliq-ը:
Ըստ նախնական տվյալների` 27-ամյա երիտասարդը կրակել է մոր, հոր ու տատի վրա: Ոստիկանությունը փնտրում է հանցագործին: Ողբերգության պատճառները հայտնի չեն: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել` ծանրացուցիչ հանգամանքներում ընտանիքի անդամների սպանության փաստով:
Կարծիքներ