Թուրքիայում ձերբակալվել է Կարսի քաղաքապետը

Թուրքիայում ձերբակալվել է Կարսի քաղաքապետը

Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են Կարսի քաղաքապետ Այհան Բիլգենին։ Բիլգենը «Ժողովուրդների դեմոկրատական ​​կուսակցության» անդամ է, որը սատարում է Թուրքիայում քրդերին և այլ ազգային փոքրամասնություններին: Քաղաքապետը բերման է ենթարկվել Թուրքիայի քրդական շրջաններում բողոքի ցույցի կազմակերպիչների ու մասնակիցների դեմ հարուցված գործի քննության շրջանակներում: Բազմաթիվ վկայությունների համաձայն՝ իսլամիստներին աջակցում էր Թուրքիան։ Նրանք ազատորեն հատել են սահմանը զենքի գնման և բուժման նպատակներով: Ուրբաթ առավոտյան իրավապահները ներխուժել են Բիլգենի տուն, խուզարկել այն, ապա պաշտոնատար անձին տարել ոստիկանություն: Այս գործով հետաքննություն է տարվում նաև հայ պատգամավոր Կարո Փայլանի նկատմամբ, որը, սակայն, անձեռնմխելություն ունի։ Այժմ արդեն գործընթաց է սկսվել Կարո Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու համար։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում