«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը հակասում է ԵՄ-ի սկզբունքներին. Բորել
Եվրամիությունը խորապես ափսոսում է, որ Վրաստանի խորհրդարանը շրջանցել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վետոն, ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի և Եվրահանձնաժողովի համատեղ հայտարարության մեջ։
«Այս օրենքը հակասում է ԵՄ-ի հիմնարար սկզբունքներին և արժեքներին և բացասաբար կանդրադառնա դեպի ԵՄ Վրաստանի ճանապարհին: ԵՄ-ն և նրա անդամ երկրները դիտարկում են այս զարգացումներին արձագանքելու բոլոր տարբերակները»,- ասված է հայտարարությունում:
Կարծիքներ