Առաջիկայում, առնվազն մեկ անգամ էլ կերկարաձգենք արտակարգ դրությունը. Նիկոլ Փաշինյան
Հաշվի առնելով կորոնավիրուսային ներկա իրավիճակը՝ չի բացառվում, որ 4-րդ անգամ ևս արտակարգ դրությունը երկարաձգվի:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իրավիճակն արդեն ինքն է բերում լուծումների, բայց մենք մյուս կողմից էլ հասկանում ենք, որ չենք կարող անվերջ երկարաձգել արտակարգ դրությունը: Առնվազն հիմա, այս պայմաններում արտակարգ դրությունը կերկարացնենք: Դա բոլոր առումներով խնդիրներ է հարուցում: Միաժամանակ չենք կարող համաճարակային իրավիճակը հաշվի չառնել: Կնգանք հնարավորինս բալանսավորված լուծումների, բայց ամեն ինչ տանում է նրան, որ մենք առաջիկայում առնվազն մեկ անգամ եւս կերկարաձգենք արտակարգ դրությունը»,-ասաց վարչապետը:
Ըստ Փաշինյանի՝ այսօրվա տեմպը ցույց է տալիս, որ այլ բան անել հնարավոր չէ:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ ՀՀ-ում արտակարգ դրությունն արդեն երեք անգամ երկարացվել է: Առաջին անգամ մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգվել էր ապրիլի 14-ից՝ ժամը 17:00-ից՝ 30 օրով, մինչեւ 2020 թվականի մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:
Երկրորդ անգամ այդ ժամկետը երկարացվեց մայիսի 14-ից ժամը 17:00-ից 30 օրով` մինչև հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ:
Երրորդ անգամ արտակարգ դրությունը երկարաձգվեց հունիսի 12-ին:
Կարծիքներ