Պելեն քաղցկեղի հեռացման վիրահատության է ենթարկվել
Աշխարհի եռակի չեմպիոն Պելեն հաստաղու քաղցկեղի հեռացման վիրահատության է ենթարկվել: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին բրազիլացին ինքն է հայտնել իր ֆեյսբուքյան էջում:
«Շաբաթ ես վիրահատության եմ ենթարկվել՝ հաստաղու կասկածելի նորագոյացության հեռացման համար: Քաղցկեղը հայտնաբերվել է հետազոտության ժամանակ, որի մասին հայտնել էի անցյալ շաբաթ», -գրել է Պելեն՝ շնորհակալություն հայտնելով անհանգստացողներին:
«Ֆուտբոլի արքան» անցյալ շաբաթ հոսպիտալացվել էր Սան Պաուլոյում՝ բուժզննում անցնելու նպատակով:
Կարծիքներ