Դալարիկում 5 սուբվենցիոն ծրագրերից մեկն ավարտվել է, մյուսներն ընթացքի մեջ են

Դալարիկում 5 սուբվենցիոն ծրագրերից մեկն ավարտվել է, մյուսներն ընթացքի մեջ են

Դալարիկում 2021 թվականի համար հաստատված 5 սուբվենցիոն ծրագրերից 4-ով նախատեսված աշխատանքներն ընթացքի մեջ են, իսկ 1-ն արդեն ավարտվել է: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից: 

 

Դալարիկ համայնքում 2012 թվականի համար հաստատված սուբվենցիոն ծրագրի բաղադրիչներից մեկով վերակառուցվում է 9 և 11 շենքերի՝ ընդհանուր 922 քմ մակերեսով տանիքը: Նշված շենքերում բնակարանների թիվը 48-ն է, ընհանուր շահառուներինը՝ 192: Ծրագրի արդյունքում բնակիչների բնակարանների վերանորոգման ծախսերը կկրճատվեն 30 %-ով:

 

Օրջոնիկիձեի, Երիտասարդական, Գորկու և Շահումյան փողոցներում՝ սուբվենցիոն ծրագրի շրջանակում, 1069 գծմ երկարությամբ ներտնտեսային բաց և փակ ցանց է կառուցվում: Ծրագրով նախատեսված աշխատանքների արդյունքում 56 տնտեսություն կապահովվի կայուն ոռոգման ջրով, որն էլ, իր հերթին, կնպաստի բնակիչների շրջանում բանջարաբոստանային կուլտուրաների մշակմանը և պտղատու ծառերի աճեցմանը:

 

Սեփականության իրավունքով Դալարիկ համայնքին պատկանող հանդիսությունների սրահի տանիքը վերանորոգվել է 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով, իսկ 2021-ին հաստատված ծրագրային հայտով իրականացվում է նոր մետաղապլաստե դռների և պատուհանների տեղադրում, ներքին լուսավորության ցանցի, ջեռուցման համակարգի, ջրագծերի և կոյուղագծերի անցկացում և ներքին հարդարում:

 

Հիմնանորոգվում է նաև համայնքի մարզասրահը, որը կարևոր նշանակություն կունենա Դալարիկում և մոտ համայնքներում ֆիզիկական կուլտուրայի զարգացման և առողջ կենսակերպ վարելու գործում: Ծրագրով նախատեսված աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է նաև բակային հատվածի բարեկարգում:

 

1976 թվականին ասֆալտապատված Կոմիտաս և Երիտասարդական փողոցների հիմնանորոգման ծրագրով էլ իրականացվել է շուրջ 3300 քմ երթևեկելի մասի ասֆալտբետոնե ծածկի կապիտալ վերանորոգում: Հիշեցնենք, որ 1,5 կմ երկարությամբ Կոմիտասի փողոցի 7415.6 քմ հատվածը նույն ծրագրի շրջանակում հիմնանորոգվել է 2019-2020 թվականներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում