Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 485 նոր դեպք, մահացել է 10-ը մարդ
Հունվարի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 163128 դեպք, որոնցից 151246-ն` առողջացած, 2951-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8216 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 613908 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 2093 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 485 նոր դեպք: Ունենք 644 առողջացած և մահվան 10 դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 715 է:
Կարծիքներ