Արցախի Ազգային ժողովի նախագահը հյուրընկալել է Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահին

Արցախի Ազգային ժողովի նախագահը հյուրընկալել է Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահին

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մայիսի 1-ին հյուրընկալել է ֆրանսահայ գործիչ, Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ, վերապատվելի դոկտոր Ռընե Լևոնյանին։

 Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության ծառայությունից հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ խորհրդարանի ղեկավարը անդրադարձել է Ռընե Լևոնյանի հայրենանվեր գործունեությանը դեռևս 90-ական թվականներից։

«Արթուր Թովմասյանը խոսել է Արցախում իրականացվող այն առաջնահերթ սոցիալ- տնտեսական ծրագրերի, Ազգային ժողովի  հայտարարությունների և խորհրդարանի կողմից  ընդունվող օրենքների մասին, որոնք առնչվում են  հետպատերազմյան իրողություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը զրուցակիցները խոսել են տարածաշրջանային սրընթաց զարգացումների և Արցախի հետագա կարգավիճակի մասին։ Ազգային ժողովի նախագահը շեշտել է, որ Արցախի հիմնախնդրի լուծումը հնարավոր է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։

Նշվում է, որ Ռընե Լևոնյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հավաստիացրել, որ Արցախի ժողովրդի կողքին են։ Ֆրանսահայ գործիչը նշել է նաև, որ սփյուռքահայ կազմակերպությունները շարունակելու են տարբեր ծրագրերով աջակցել արցախահայությանը։

Երկուստեք կարևորվել է  ամբողջ հայության  միաբան ու միակամ գործելը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում