Արցախի նախագահն ընդունել է ՀՕՄ-ի պատվիրակությանը

Արցախի նախագահն ընդունել է ՀՕՄ-ի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայ օգնության միության կենտրոնական վարչության անդամներին, Հայաստանի և Արցախի միավորների ատենապետուհիներին և ՀՅԴ Արցախի ԿԿ-ՀՕՄ կապի պատասխանատուին: 

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից հայտնում են, որ քննարկվել են ՀՕՄ-ի կողմից Արցախում իրականացվող ընթացիկ և ապագա ծրագրերը՝ նախանշելով իշխանութունների  հետ համագործակցության  ուղղությունները:

«Նախագահ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել  հոմուհիներին՝ հատկապես հետպատերազմյան ծանր շրջանում Արցախի կողքին լինելու և ի հայտ եկած նոր  խնդիրների լուծմանն օժանդակելու  համար»,- ասվում, է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում