Լիտվան Բելառուսի հետ ընդհանուր սահմանը կզատի ոչ միայն փշալարերով, այլև պատով
Հունիսի սկզբից Բելառուսի տարածքից Լիտվա զանգվածաբար մուտք են գործել ասիական պետությունների անօրինական միգրանտներ: Նրանց հոսքը կասեցնելու համար Lիտվան մտադիր է Բելառուսի հետ ընդհանուր սահմանն ամրապնդելու նպատակով պատ կառուցել: Այս մասին ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը ասել է Լիտվայի ՆԳ նախարար Ագնե Բիլոտայտեն:
«Ներքին գործերի նախարարությունը կարծում է, որ անհրաժեշտ է ոչ միայն փշալարերով ցանկապատել Բելառուսի հետ սահմանն, այլ նաև պատ կառուցել 550 կմ երկարությամբ սահմանային հատվածում», – ասել է նա՝ նշելով, որ երկրների միջև պատի կառուցման արժեքը կկազմի մոտ 41 միլիոն եվրո:
Լիտվայի կառավարությունն ուրբաթ որոշում էր ընդունել փշալարերով ցանկապատի կառուցման համար իր պահուստային ֆոնդից 4․8 մլն եվրո տրամադրել։
Կարծիքներ