Սահակաշվիլիին հոսպիտալից վերադարձրել են բանտ. «Ռուսթավի-2»
Հատուկ ուղղիչ ծառայությունը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին Գորիի զինվորական հոսպիտալից վերադարձրել Է Ռուսթավի թիվ 12 բանտ, որտեղ նրան սկզբնապես տեղավորվել Էին ձերբակալելուց հետո: Այդ մասին հաղորդել Է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը:
Սահակաշվիլիի տեղափոխումը պլանավորվել Էր դեռ դեկտեմբերի 27-ին, բայց ուղղիչ ծառայությունն այն հետաձգել Էր նախկին նախագահի առողջական վիճակի վատթարանալու պատճառով: Ինչպես պատմել Է Սահակաշվիլին, ինքը կորցրել Է գիտակցությունն այն բանից հետո, երբ դիմադրություն Է ցույց տվել նրանց, ովքեր փորձել են իրեն զինվորական հոսպիտալից տանել:
«Այդ մարդիկ կոնկրետ առաջադրանք են ստացել այն մասին, որ Սահակաշվիլին պետք Է Ամանորը դիմավորի բանտում, եւ նրանք կատարում են դա»,-հոսպիտալի մոտ լրագրողներին ասել Է նախկին նախագահի զինակից, «Միասնական ազգային շարժում» խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր Լեւան Խաբեիշվիլին:
Նա հիշեցրել Է Սահակաշվիլիի խոսքը, որն ավելի վաղ հայտարարել Է, թե ինքը կվերսկսի հացադուլը, եթե իրեն հոսպիտալից տանեն բանտ: Հատուկ ուղղիչ ծառայությունն առայժմ հայտարարություն չի արել: Ավելի վաղ Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն հայտարարել Է, որ, բժիշկների եզրակացության համաձայն, նախկին նախագահն արդեն ապաքինվել Է, ուստի նա պետք Է վերադառնա բանտ: Սահակաշվիլիի զինակիցները, նրա փաստաբանները եւ անձնական բժիշկը պնդում են, որ նախկին նախագահին դեռեւս բուժում Է հարկավոր: Միխեիլ Սահակաշվիլին նոյեմբերի 20-ից բուժընթաց Է անցնում 50-օրյա հացադուլից հետո, որը նա հայտարարել Էր ձերբակալության օրը՝ հոկտեմբերի 1-ին: Նա ձերբակալվել Է երկու դատավճիռների հիման վրա, որոնք նրա նկատմամբ կայացվել Էին հեռակա կարգով: Նա դատապարտվել Է վեց տարվա բանտարկության, հաղորդել Է Sputnik-ը:
Կարծիքներ