Ֆիլիպիններում «Ռայ» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 375-ի
Ֆիլիպիններում երկրի կենտրոնական և հարավային նահանգները պատուհասած «Ռայ» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 375-ի, հայտնում է bbc.com-ը՝ ոստիկանությանը հղումով:
Առնվազն 500 մարդ վնասվածքներ է ստացել, ևս 56-ը համարվում է անհետ կորած: Մտավախություն կա, որ համատարած սողանքները և ջրհեղեղները կարող են ավելի շատ կյանքեր խլել:
Սակայն կորուստների մասշտաբները պարզելը դժվար է, քանի որ մի շարք տարածքների հետ կապն կորել է։
Թայֆունի էպիկենտրոնում քամու արագությունը հասել է ժամում 195 կմ-ի։
Կարծիքներ