Ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման հնարավորությունները գտնվում են դպրոցի որոշման տիրույթում․ փոխնախարար

Ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման հնարավորությունները գտնվում են դպրոցի որոշման տիրույթում․ փոխնախարար

Ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման հնարավորությունները սահմանված են գործող կարգերով և գտնվում են դպրոցի որոշման տիրույթում, գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Հարգելի տնօրեններ և ծնողներ, քանի որ վերջերս անընդհատ ստանում եմ ահազանգեր ուսումնական գործընթացի կազմակերպման մասով, ուղղակի հիշեցնում եմ, որ ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման հնարավորությունները սահմանված են գործող կարգերով և գտնվում են դպրոցի որոշման տիրույթում։

Մասնավորապես, հեռավար ուսուցման կարգով նախատեսված է, որ.

Հեռավար կրթության տեխնոլոգիաները կիրառվում են ուսումնական, լաբորատոր, գործնական պարապմունքների, ընթացիկ և միջանկյալ գնահատումների (բացառությամբ՝ սովորողների կողմից կրթական ծրագրի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման արդյունքում սովորողի փոխադրմանուղղ.) իրականացման ժամանակ, որի կիրառումը չի բացառում, ըստ անհրաժեշտության, սովորող-ուսուցիչ անմիջական հաղորդակցությունը: (ՀՀ ԿԳՄՍ նախարարի N 09-Ն հրաման, կետ 9).
Ուսումնական պլանով էլ ամրագրված է, որ.

Սովորողների ընթացիկ գնահատումն իրականացվում է բանավոր հարցման, գործնական աշխատանքի, թեմատիկ աշխատանքի և կիսամյակային ամփոփիչ աշխատանքի ձևերով։ Թեմատիկ և կիսամյակային ամփոփիչ աշխատանքներն իրականացվում են գրավոր եղանակով, իսկ անհնարինության դեպքում՝ բանավոր, աշխատանքի ամբողջ ընթացքը որակյալ տեսաձայնագրելու պայմանով։ (ՀՀ ԿԳՄՍ նախարարի N 54-Ն հրաման, կետ 21):

Հետևաբար դպրոցը պետք է գնահատի իրավիճակը և ամեն կոնկրետ դեպքում ըստ անհրաժեշտության օգտագործի եղած գործիքակազմը։ Պետք չի նախարարություն դիմել հարցով, որի կարգավորման տարբերակներն արդեն իսկ նախատեսված են։ Պետք է ծանոթ լինել կարգավորումներին և կարողանալ կիրառել դրանք ըստ անհրաժեշտության»,- ասված է գրառման մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում