Ցուցակ՝ ԱԱԾ-ում. Ովքեր են այն ԲՀԿ-ականները, որոնց դեմ քրեական գործեր կհարուցվեն. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորների մի ցուցակ է հավաքել, որոնց նկատմամբ առաջիկայում քրեական գործեր են հարուցվելու:
Մեր տեղեկություններով՝ նրանց կողմից հավաքագրված տեղեկությունները քրեաիրավական բնույթի են, կարելի է ասել՝ փորփրել են բոլորի անցյալը ու կասկածելի հետքեր են գտել և այդ ուղղությամբ երկար ժամանակ ուսումնասիրություններ են իրականացրել, պարզել են, որ կան բաներ, որոնց հիման վրա պետք է քրեական գործեր հարուցվեն: Ու, ըստ մեր տեղեկությունների, հենց դա է պատճառը, որ ԲՀԿ-ական պատգամավորները բավականին երկար ժամանակ է՝ ընդհատակ են անցել՝ իմանալով, որ իրենց շուրջ լուրջ ուսումնասիրություններ են իրականացվում:
Չի բացառվում, որ այդ ամենը պատճառ ու հիմք դառնա, որ Աժ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սերգեյ Բագրատյանի նման այլ ԲՀԿ-ականները ևս լքեն խմբակցությունը և կուսակցությունը՝ այդկերպ փրկվելով տարբեր քրեական գործերում որպես մեղադրյալներ ներգրավվելու հեռանկարից: Թեև, մյուս կողմից, դժվար է ասել՝ արդյոք ԲՀԿ-ից փախուստը կարող է օգնել ԲՀԿ-ականներին՝ փրկվելու ԱԱԾ-ի ճիրաններից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ