Գիտնականները նոր դեղամիջոց են փորձարկում կորոնավիրուսային վարակի դեմ
Մեծ Բրիտանիայում գիտնականները սկսել են հակամարմիններ կիրառմամբ նոր բուժում փորձարկել կորոնավիրուսային վարակի դեմ: Եթե այս մեթոդը արդյունավետ լինի, SARS-CoV-2-ով վարակվածները պաշտպանություն կստանան COVID-19-ի զարգացման դեմ: Այս մասին հայտնում է Science Alert պարբերականը:
Լոնդոնի համալսարանական քոլեջի հիվանդանոցի եւ AstraZeneca-ի մասնագետները մշակել են AZD7442 դեղամիջոցը, որը AZD8895 եւ AZD1061 մոնոկլոնալ հակամարմինների համադրություն է` ուղղված SARS-CoV-2 սպիտակուցի ընկալիչների կապող դոմենին: Կպչելով սպիտակուցի այս հատվածին` հակամարմինները կանխում են վիրուսի միացումը բջիջին եւ հետագա ներթափանցումը դրա մեջ:
Գիտնականները փոփոխություններ են կատարել հակամարմինների մեջ, որոնք մեծացնում են դրանց ազդեցության տեւողությունը (մինչեւ 6-12 ամիս), ինչպես նաեւ նվազեցնում են հիվանդության հակամարմիններից կախված խորացման ռիսկը: Հետազոտողները հույս ունեն, որ դա կօգնի կորոնավիրուսով վարակված մարդկանց խուսափել COVID-19-ի ախտանիշների զարգացումից: Գիտնականների կարծիքով` նման կանխարգելումը, օրինակ, կփրկի ծերանոցներում ապրող տարեցների կյանքը:
Կարծիքներ