Փարիզում սանիտարական անցագրերի ներդրման դեմ բողոքի ակցիա է անցկացվել
Փարիզում բողոքի ակցիա է անցկացվել , այսպես կոչված, սանիտարական անցագրերի ներդրման դեմ: Այս մասին հայտնում է Ռիա նովոստին
Ակցիայի կազմակերպիչը «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպպոն է, որը նախկինում Մարին Լե Պենի կուսակիցն էր և մի քանի օր առաջ 2022 թվականի Ֆրանսիայի նախագահի ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին էր հայտարարել:
.
Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը հուլիսի 12-ին հայտարարել էր կորոնավիրուսով պայմանավորված նոր սահմանափակումների մասին: Մասնավորապես, օգոստոսից Ֆրանսիայի ռեստորաններում, սրճարաններում, բարերում, առևտրի սրահներում, գնացքներում և ինքնաթիռներում կպահանջվի սանիտարական անցագիր, որը կփաստի պատվաստման կամ COVID-19-ի թեստավորման բացասական արդյունքի մասին:
Իսկ հուլիսի 21-ից նույն անցագրերը պարտադիր են թանգարաններ, թատրոններ, կինոթատրոններ այցելելու համար:
Ֆչրանսիայի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ են անցկացվել սանիտարական անցագրերի ներդրման և բուժաշխատողների պատվաստման պարտադրանքի դեմ:
Ակցիայի մասնակիցները որոշումն անվանել են «սանիտարական դիկտատուրա»:
Կարծիքներ