Բրյունետը «Եվրատեսիլ 2023»-ի ամենասիրված արտիստն է՝ ըստ Wiwibloggs-ի ընթերցողների

Բրյունետը «Եվրատեսիլ 2023»-ի ամենասիրված արտիստն է՝ ըստ Wiwibloggs-ի ընթերցողների

Եվրատեսիլյան հայտնի Wiwibloggs կայքն իր ընթերցողների շրջանում քվեարկություն է հայտարարել՝ պարզելու, թե ով է այս տարվա մասնակիցներից ամենասիրվածը։

Պարզվում է՝ առաջատարը դարձել է մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը։

Հայ երգչուհուն իր ձայնը տվել է քվեարկածների 25.98 տոկոսը։

Երկրորդ հորիզոնականում Շվեդիայի ներկայացուցիչ Լորինն է՝ 13․51 տոկոսով, իսկ Ֆրանսիան ներկայացնող La Zarra-ն երրորդն է՝ 8.48 տոկոսով։ 

Նշենք, որ Բրյունետն ու Լորենը  մրցույթի ֆավորիտներն են գրեթե բոլոր հարթակներում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում