Կասեցվել է Վարդանանց փողոցում գտնվող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Ժորա Ռուբենյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք. Երևան, Վարդանանց 15/3):
Պարզվել է, որ այստեղ խախտվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը․ մասնավորապես՝ արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում չեն եղել, աշխատանքային գործիքների և պարագաների լվացման, ախտահանման և պահման համար համապատասխան տարածքներ և անհրաժեշտ հարմարություններ նախատեսված չեն եղել, արտադրամասը ապահովված չի եղել կենցաղային տարածքներով, ինչպես նաև հոսող տաք ջրով, կախիչներով, անձնակազմի համար հանդերձարանով:
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ անհատ ձեռնարկատեր Ժորա Ռուբենյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումների վերացման ժամկետ:
Կարծիքներ