Ստեփանավանում Երիտասարդ ինժեներների հավաք է անցկացվում
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողական խորհուրդը Ստեփանավանում անցկացնում է «Երիտասարդ ինժեներների հավաք 2021»-ը։
Միջոցառմանը մասնակցում է ավելի քան 100 ուսանող: Նրանք հանդես են գալիս 8 ջոկատներում, որոնք կրում են հայկական արքայատոհմերի անունները՝ Արշակունիներ, Բագրատունիներ, Արտաշեսյաններ, Երվանդունիներ, Արծրունիներ, Մամիկոնյաններ, Սյունիներ, Հայկազունիներ։
Հավաքի վեց օրերի ընթացքում մասնակիցները կմրցեն 8 մարզաձևում, ինչպես նաև հանդիպումներ ու քննարկումներ կունենան հասարակական, մշակութային ոլորտի, համալսարանի ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ։ Մասնակիցները կսովորեն նաև ազգային պարեր՝ համալսարանի պարուսույց Ավետիս Ղասաբյանի գլխավորությամբ։
Հավաքին մասնակցում են նաև Արցախյան 44-օրյա պատերազմում հայրենիքի պաշտպանոթյան գործում ներգրավված երիտասարդները: Նրանցից Տիգրան Մարտիրոսյանը մասնակիցներին ներկայացրել է պատերազմի օրերին իր և զինակից ընկերների հաղթահարած դժվարությունների, անցած ուղու և ապագայի ծրագրերի մասին: Ռազմահայրենասիրական ոգին բարձրացելու և ներդրված ավանդի համար համալսարան Տիգրանին արժանացրել է շնորհակալագրի և անվանական ժամացույցի:
Կարծիքներ