Կենցաղային աղբ,անվադողեր ու անգամ ներքնակներ. Երևանով անցնող գետերը մաքրվում են

Կենցաղային աղբ,անվադողեր ու անգամ ներքնակներ. Երևանով անցնող գետերը մաքրվում են

Կենցաղային ու շինարարական աղբ, անվադողեր ու անգամ ներքնակներ. բնակիչները գետն են նետում ամեն ինչ, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Երևանով անցնող գետերի ու ջրանցքների հուներն ամեն տարի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մաքրվում են:

Այս օրերին տեխնիկան աշխատում է Ավանի և էրեբունու տարածքում:

Տեղի բնակիչներն ասում են՝ գետերն ու գետահուները մաքրվում են տարվա մեջ մի քանի անգամ, սակայն որոշ քաղաքացիներ աղբը շարունակում են գետի մեջ շպրտել հենց հաջորդ օրն արդեն:

Կատարվող աշխատանքների մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության տեսանյութում. 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում