Լավրովն ու Բլինքենը հեռախոսզրույց են ունեցել. հայտնի է, թե ինչ հարցեր են քննարկել

Լավրովն ու Բլինքենը հեռախոսզրույց են ունեցել. հայտնի է, թե ինչ հարցեր են քննարկել

Այսօր հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

ՌԴ ԱԳՆ փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ WSJ-լրագրող Էվան Գերշկովիչի ճակատագիրը, որը ձերբակալվել է լրտեսության մեղադրանքով, կորոշի դատարանը։

«Հաշվի առնելով ԱՄՆ քաղաքացու ապօրինի գործունեության հաստատված փաստերը, ում կալանավորման մասին սահմանված կարգով ծանուցվել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը, նրա հետագա ճակատագիրը կորոշի դատարանը»,- ասել է Լավրովը:

Այս համատեքստում Բլինքենի ուշադրությունը հրավիրվել է «Ռուսաստանի իշխանությունների որոշումները հարգելու անհրաժեշտության վրա, որոնք ընդունվել են օրենքին համապատասխան և Ռուսաստանի միջազգային պարտավորություններին։

«Շեշտվեց Վաշինգտոնի պաշտոնյաների և արևմտյան լրատվամիջոցների կողմից այս գործին քաղաքական երանգ հաղորդելու հստակ մտադրությամբ ոգևորություն հրահրելու անթույլատրելիությունը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Ինչպես ընդգծել են դիվանագիտական գերատեսչությունում, զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկկողմ բնույթի մի քանի ակտուալ հարցերի։

Նշվում է, որ զրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում