Ակնկալիք կա, որ ՀԱՊԿ-ն օպերատիվ արձագանքի. հապաղումն է հանգեցնում նման զարգացումների. Մակունցը՝ հայ զինվորների գերեվարման մասին

Ակնկալիք կա, որ ՀԱՊԿ-ն օպերատիվ արձագանքի. հապաղումն է հանգեցնում նման զարգացումների. Մակունցը՝ հայ զինվորների գերեվարման մասին

ԱԺ նիստի մեկնարկին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը անդրադարձավ այսօր առավոտյան Գեղարքունիքի մարզում հայ զինվորների գերեվարմանը։ Մակունցի խոսքով՝ դա առևանգում է:

Ըստ Մակունցի դա տեղի է ունեցել, քանի որ միջազգային գործընկերները պատշաճ գնահատական չեն տվել և իրերն իրենց անունով չեն կոչում:

«Կոչ եմ անում մեր գործընկերներին անպայման և պարտադիր հստակ գնահատական և դիրքորոշում հայտնել Ադրբեջանի անթույլատրելի գործողություններին: Ակնկալիք կա, որ ՀԱՊԿ-ը օպերատիվորեն արձագանքի իրադարձություններին: Դրա հապաղումն է, որ հանգեցնում է նման զարգացումների», - ընդգծեց Մակունցը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում