Հայ-նիգերիական ընտանիքի առաջնեկն այսօր զորակոչվեց Հայկական Բանակ. Արամ Թորոսյան
Հայ-նիգերիական ընտանիքի առաջնեկն այսօր զորակոչվեց Հայկական Բանակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
«Դանիել Էզուկամը ծնվել է Հայաստանում, սակայն կյանքի մեծ մասն անցկացրել է այլ երկրներում. մայրիկի հայրենիքում եղել է հիմնականում ամռան ամիսներին։
Նախորդ տարի Հայաստանում երկարաժամկետ բնակություն հաստատելու որոշում են կայացրել»,-նշել է նա:
Կարծիքներ