Երևան է ժամանել ԱՄՆ հետախուզության ղեկավարը

Երևան է ժամանել ԱՄՆ հետախուզության ղեկավարը

ԱՄՆ հետախուզության կենտրոնական ծառայության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բերնսը մի քանի ժամով ժամանել է Հայաստան, հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները։

Ուիլյամ Բերնսը Երևան է ժամանել այսօր առավոտյան։ Աղբյուրի տեղեկություններով` ամերիկյան հետախուզության ղեկավարի երևանյան այցի շրջանակում նախատեսված են բարձր մակարդակի հանդիպումներ։

Այս պահին պաշտոնական տեղեկություն չկա ո՛չ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, ո՛չ ՀՀ պետական կառույցների կողմից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում