Մեծ Բրիտանիայի թագուհին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը եւ նրա ամուսինը` Էդինբուրգի դուքս Ֆիլիպը, պատվաստվել են կորոնավիրուսի դեմ: Այս մասին ասվում է Բուքինգհեմյան պալատի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Թագուհին եւ Էդինբուրգի դուքսն այսօր պատվաստվել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով»,- ասվում է զեկույցում: Ընդ որում, չի նշում, թե որ ընկերության պատվաստանյութն են ստացել բրիտանական միապետը եւ նրա ամուսինը: Ներկայումս Մեծ Բրիտանիայում երկու դեղամիջոց է օգտագործվում` ամերիկյան Pfizer ընկերության եւ նրա գերմանացի գործընկեր BioNTech-ի, ինչպես նաեւ Օքսֆորդի համալսարանի եւ բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության արտադրանքը:
Կարծիքներ