Հրդեհ է բռնկվել Կոշ գյուղի նախկին ամբուլատորիայի շենքում

Հրդեհ է բռնկվել Կոշ գյուղի նախկին ամբուլատորիայի շենքում

Սեպտեմբերի 3-ին` ժամը 19։16-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոշ գյուղի նախկին ամբուլատորիայի շենքում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։16-ին, մարվել՝ 21։40-ին։

Այրվել են շինության տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 60 քմ), 4 դուռ, 4 պատուհան և հատակը (մոտ 2 քմ)։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում