Խոշոր ավտովթար Մխչյանի կամրջի մոտակայքում. 3 մեքենայի բախման հետևանքով վարորդներից մեկը հոսպիտալացվել է

Խոշոր ավտովթար Մխչյանի կամրջի մոտակայքում. 3 մեքենայի բախման հետևանքով վարորդներից մեկը հոսպիտալացվել է

Սեպտեմբերի 3-ին` ժամը 20։00-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մխչյան գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. առկա է գազի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին՝ Մխչյան գյուղի կամրջին, բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Է. Գ.), «VAZ» (վարորդ՝ Յ. Մ., ծնված 1959 թ.) և «Honda» (վարորդ՝ Ա. Ֆ.) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» և «Honda» մակնիշների ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և մոտեցրել ավտոքարշակին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում