Ռուս ռազմական խաղաղապահ-բժիշկները օգնություն են ցույց տվել Լեռնային Ղարաբաղի ավելի քան 1100 բնակիչների
Ռուսական խաղաղապահ զորախմբի կազմից ռազմական բժիշկների արտագնա բրիգադները շարունակում են օգնություն ցույց տալ Լեռնային Ղարաբաղի տարբեր բնակավայրերում տեղի բնակչությանը: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
Ռուս խաղաղապահները ստեղծել են բազմագործառնական բժշկական բրիգադներ Լեռնային Ղարաբաղի հեռավոր բնակավայրերում ռազմական բժիշկների արտագնա աշխատանքի ապահովման համար:
Անցած օրվա ընթացքում ռուս ռազմական բժիշկները բուժօգնություն են ցույց տվել Մարտունիի շրջանի Ննգի գյուղի ավելի քան 50 բնակչի: Ռուս ռազմական բժիշկները օգնություն են ցույց տվել Լեռնային Ղարաբաղի ընդհանուր ավելի քան 1100 բնակչի, այդ թվում՝ 135 երեխայի:
Արտագնա բրիգադի աշխատանքի ժամանակ դիմած բոլոր քաղաքացիները ստացել են խորհրդատվություն եւ թերպեւտիկ, վիրաբուժական ու այլ մասնագիտացումների բարձրորակ մասնագետների կողմից հետազոտվելուց հետո անհրաժեշտ նշանակումներ:
Դիմող քաղաքացիների գանգատները, որպես կանոն, կապված են սրված տարբեր քրոնիկական հիվանդությունների, ինչպես նաեւ սիրտ-անոթային եւ էնդոկրինային համակարգի հիվանդությունների հետ:
Կարծիքներ