ԱՄՆ-ը պետք է վերջ դնի ուկրաինական ճգնաժամին. hանրապետական սենատոր
Ժամանակն է, որ Միացյալ Նահանգները վերջ դնեն ուկրաինական ճգնաժամին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին NBC-ին ասել է հանրապետական ազդեցիկ սենատոր, Սենատի՝ հետախուզության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Մարկո Ռուբիոն:
Անդրադառնալով Ուկրաինայի թեմային՝ նա ընդգծել է, որ Դոնալդ Թրամփը ցանկանում է ավարտել պատերազմը: «Որպես գործարար, նա չի խոսի մարտավարության մասին, որը կհանգեցնի այս նպատակին: Բայց, չեմ հասկանում, թե ինչու չցանկանանք, որ պատերազմն ավարտվի»,- ասել է Ռուբիոն, որի գնահատմամբ՝ Ուկրաինայում իրավիճակը մտել է փակուղի:
Միաժամանակ, Ռուբիոն CNN-ին հայտնել է, որ այսուհետ ԱՄՆ-ն պրագմատիկ արտաքին քաղաքականություն է վարելու։
Ընդ որում, նա նշել է, որ Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի սերտ կապերը վտանգ են ներկայացնում ԱՄՆ-ի համար, որը կարձագանքի Եվրոպայում Ռուսաստանի գործողություններին։ Մարկո Ռուբիոն շրջանցել է ամերիկյան նոր վարչակազմում իր հնարավոր պաշտոնավարման մասին հարցը: Սակայն, The Hill-ի տեղեկություններով՝ նա ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի հավանական թեկնածուն է։
Կարծիքներ