Սողանքներն ու ջրհեղեղները կյանքեր են խլել Ինդոնեզիայում և Արևելյան Թիմորում
Արևելյան Ինդոնեզիայում և հարևան Արևելյան Թիմորում հորդառատ անձրևները սողանքներ ու ջրհեղեղներ են առաջացրել, ինչի արդյունքում զոհվել է մոտ 80 մարդ, 100-ը դեռ անհետ կորած են համարվում, հայտնել է INTERFAX-ը:
Սողանքների հետևանքով ավերվել են մոտ 8 տասնյակ տուն, կամուրջներ, տարհանվել են աղետի գոտու հարյուրավոր բնակիչներ:
Օդերևութաբանության, կլիմայի և երկրաֆիզիկայի գործակալությունը հայտնել է, որ եղանակային վատ պայմանները տարածաշրջանում կպահպանվեն մինչև ապրիլի 9-ը:
Կարծիքներ