Իսրայելը պատասխան հարված է հասցրել Լիբանանում գտնվող Հեզբոլլահի ռազմական օբյեկտներին

Իսրայելը պատասխան հարված է հասցրել Լիբանանում գտնվող Հեզբոլլահի ռազմական օբյեկտներին

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հարվածներ է հասցրել շիական «Հըզբոլլահ» շարժման ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան Լիբանանից իսրայելական տարածքների հրթիռակոծման։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։

«Այսօր ավելի վաղ արձանագրվել է արկերի արձակում Լիբանանից, որոնք ընկել են անմարդաբնակ տարածքում Արաբ էլ-Արամշե գյուղի մոտ [Իսրայելի հյուսիսում], զոհերի մասին տեղեկություններ չկան։ Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակի մարտիկները հարվածել են օպերատիվ հրամանատարությանը, «Հըզբոլլահի» կենտրոնը և դիտակետը», - ասվում է հաղորդագրության մեջ: Բացի այդ, «օրվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակի մարտիկները հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպությանը պատկանող դիտակետին և ռազմական համալիրին»,-հավելել է մամուլի ծառայությունը:

Իսրայելական բանակը նշել է, որ «Հեզբոլլահի շարունակական ահաբեկչական գործունեությունը և Իսրայելի վրա հարձակումները խախտում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևը»։ «Իսրայելական բանակը կշարունակի պաշտպանել Իսրայելի սահմանները ցանկացած սպառնալիքից», - հավելել է մամուլի ծառայությունը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում