Բերձորի Սուրբ Հարություն եկեղեցին վերածվում է մզկիթի` 2 մինարեթներով. հայկական ժառանգության ոչնչացման նոր ապացույցներ
Ադրբեջանի՝ պետական մակարդակով հայկական ժառանգության ոչնչացման քաղաքականության ևս մեկ դրսևորման ապացույցներ են հասանելի դարձել։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում տեղեկացրել է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդը:
«Սոցցանցերում հրապարակված տեսագրությունները հաստատել են Բերձորի Սուրբ Հարություն եկեղեցին հավանաբար մզկիթի վերածելու մասին` դեռեւս 2022 թվականին առաջացած հիմնավոր կասկածները։
Այժմ եկեղեցին շրջափակված է քողարկիչներով, իսկ տարածքում, ըստ երևույթի, կատարվում կամ կատարվելու են շինարարական աշխատանքներ։ Մինչ այդ հրապարակված նախագծից պարզ է դառնում, որ եկեղեցին կվերածվի մզկիթի` երկու մինարեթներով»,- ասված է հրապարակման մեջ։
Կարծիքներ