Ուկրաինացի ռազմագերիներին տեղափոխած Իլ-76–ը խոցվել է ամերիկյան «Patriot» համակարգով. Պուտին
Ուկրաինացի ռազմագերիներին տեղափոխող Իլ-76 ինքնաթիռը խոցվել է ամերիկյան «Patriot» համակարգով:
Այս մասին վստահված անձանց հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ, առաջիկա նախագահական ընտրությունների թեկնածու Վլադիմիր Պուտինը։
«Ինքնաթիռը խոցվել է ամերիկյան «Patriot» համակարգի կողմից, փորձաքննությունն արդեն հաստատել է դա»,- ասել է նա։
Ռուսաստանը պնդում է միջազգային հետաքննություն անցկացնելու մասին, սակայն, ըստ Պուտինի, սակայն, ըստ նրա, նման ցանկություն հայտնող միջազգային կազմակերպություններ չկան։
«Պաշտոնապես ասում եմ՝ խնդրում ենք միջազգային փորձագետներ ուղարկել և իրականացնել այդ հետաքննությունը, գնահատել առկա իրեղեն ապացույցներն առ այն, որ ինքնաթիռը խոցվել է «Patriot» համակարգով: Արևմուտքը փորձում են լռեցնել Իլ-76-ի կործանման պատմությունը, ԶԼՄ-ներում այս թեմայով հրապարակումներ չկան, տեղեկատվական դաշտը կարծես մի սեղմումով մաքրվել է, բայց Ռուսաստանը չի մոռանա այն հանցագործությունների մասին, որոնք կատարվում են իր քաղաքացիների նկատմամբ»,- ընդգծել է նա։
Խոսելով աղետի պատճառների մասին՝ ՌԴ նախագահը նշել է, որ չգիտի և չի հասկանում, թե ինչու է Կիևը խոցել ինքնաթիռը, որում իր գերիներն էին:
«Մի քանի նպատակ կա՝ շեղել սեփական բնակչության և հովանավորների ուշադրությունը, այսպես կոչված, հակահարձակման ձախողումներից, ցույց տալ, որ կարող են ինչ-որ բան անել՝ սադրել մեզ պատասխան հայելային գործողությունների՝ բուն Ուկրաինայի տարածքում քաղաքացիական և խաղաղ օբյեկտների վրա հարձակումների համար։
Սա այն է, ինչ մենք անում ենք. մենք օգտագործում ենք բարձր ճշգրտության զենքեր ենթակառուցվածքները ոչնչացնելու համար, առաջին հերթին ռազմական արդյունաբերությունը: Մեզ ուզում են սադրել պատասխան գործողությունների, ես երևի այդպես եմ կարծում»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ Պուտինը խոստովանել է, որ Կիևը կարող էր պատահաբար խոցել ինքնաթիռը, սակայն ընդգծել է, որ իրավաբանորեն դա դեռ մնում է հանցագործություն՝ անփութության պատճառով։ Միևնույն ժամանակ Քննչական կոմիտեն ահաբեկչության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել՝ կապված ինքնաթիռի կործանման հետ, քննիչները «դրա համար որոշակի պատճառներ ունեն»:
Ավելի վաղ Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը լիագումար նիստի ժամանակ ասել էր, որ ՌԴ Բելգորոդի մարզում կործանված Իլ-76 ինքնաթիռը, որը փոխնակաման համար տեղափոխում էր ուկրաինացի գերիներին, «խոցվել է երեք Patriot կամ IRIS-T հրթիռներով»:
Կարծիքներ