«Իմ քայլը» ՍԴ նախագահի և 3 դատավորի լիազորությունների դադարեցման հիմք սահմանող նախագիծ է մշակել
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սուրեն Գրիգորյանը և Վահագն Հովակիմյանը շրջանառության մեջ են դրել Սահմանադրական դատարանի նախագահի և 3 դատավորի լիազորությունների դադարեցման համար իրավական հիմք սահմանող օրենքների նախագծերի փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորները փոփոխություններ և լրացումներ են առաջարկել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում:
Նախագծերով ակնկալվում է սահմանել և հստակեցնել 2020 թվականի հունիսի 22-ի Սահմանադրության փոփոխությունների օրենսդրական հիմքերը և ապահովել կատարված փոփոխություններին համահունչ` Սահմանադրության 7-րդ գլխի կանոններով նախատեսված` Սահմանադրական դատարանի ձևավորման գործընթացի ավարտը:
Կարծիքներ