Ամերիկացիների ավելի քան 50 տոկոսը հանդես Է գալիս Թրամփին պաշտոնից հեռացնելու օգտին

Ամերիկացիների ավելի քան 50 տոկոսը հանդես Է գալիս Թրամփին պաշտոնից հեռացնելու օգտին

 ԱՄՆ-ում ընտրողների մեծամասնությունը կարծում Է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պետք Է պաշտոնաթող լինի կողմնակիցների բազմությանը ԱՄՆ-ի Կապիտոլիումում անկարգությունների դրդելու համար: Այդ մասին վկայում են Քրինիփեգի համալսարանի հարցման արդյունքները:Այսպես, հարցված ընտրողների 53 տոկոսն այն կարծիքին Է, որ Թրամփը պետք Է թողնի նախագահի պաշտոնը:

Միեւնույն ժամանակ, 52 տոկոսը հանդես Է գալիս նրան պաշտոնից հեռացնելու օգտին: Բացի այդ, ամերիկացիների 56 տոկոսը պաշտպանում Է այն կարծիքը, որ Թրամփն ուղղակի պատասխանատվություն Է կրում Կապիտոլիումի շենքում ընտրությունների արդյունքները Կոնգրեսում հաստատելու գործընթացի ժամանակ իրականացված անկարգությունների համար: Հարցման մասնակիցների մոտավորապես 47 տոկոսը շենքի վրա գրոհը համարում Է պետական հեղաշրջան փորձ այն դեպքում, երբ 43 տոկոսը համաձայն չԷ այս կարծիքի հետ:

Միեւնույն ժամանակ հարցվածների միայն 31 տոկոսն Է հավատում, որ ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջո Բայդենը կկարողանա միավորել երկիրը: Ինչպես կարծում Է ընտրողների 56 տոկոսը, երկրում մնում են կուսակցությունների միջեւ խորը հակասությունները: Քրինիփեգի համալսարանի հարցումն անցկացվել Է հունվարի 7-ից մինչեւ 10-ն ընկած ժամանակաշրջանում, դրան մասնակցել Է 12398 մարդ: Հունվարի 6-ին Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժել են Վաշինգտոնում Կոնգրեսի շենք. անկարգությունների արդյունքում առնվազն հինգ մարդ Է զոհվել: Կապիտոլիումում կոնգրեսականներն այդ պահին զբաղված Էին քվեատուների կոլեգիայի քվեարկության արդյունքների հաստատմամբ, որոնց համաձայն, նախագահական ընտրությունների հաղթող Է դարձել Ջո Բայդենը: Կոնգրեսի նիստը ընդհատվել Է, կոնգրեսականների մի մասը տարհանվել Է: Երբ Կապիտոլիումում հաջողվել Է վերականգնել կարգուկանոնը, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը եւ Սենատը հաստատել են Բայդենի հաղթանակը: Այժմ դեմոկրատները փորձում են իշխանությունից հեռացնել Թրամփին՝ չսպասելով նրան փոխարինող Ջո Բայդենի՝ հունվարի 20-ին կայանալիք պաշտոնակալությանը: Նրանց կարծիքով, Թրամփը չի կարող մնալ Սպիտակ տանը, քանի որ պատասխանատվություն Է կրում տեղի ունեցած անկարգությունների համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում