Հորդանանում դատարանը մահապատժի Է դատապարտել զբոսաշրջիկների վրա հարձակված ահաբեկչին
Հորդանանի Պետական անվտանգության դատարանը հունվարի 12-ին մահապատժի Է դատապարտել այն ծայրահեղականին, որը 2019 թվականին Ջարաշ քաղաքում հարձակվել Է օտարերկրացի զբոսաշրջիկների խմբի վրա: Այդ մասին հայտնել Է հորդանանյան Al Ra՚i թերթը:
Բացի դրանից, դատարանը սույն գործով երկրորդ մեղադրյալին դատապարտել Է ցմահ բանտարկության, իսկ Ջարաշում ահաբեկչությանը մեղսակց եւս մեկին՝ յոթ տարվա ազատազրկման:
2019 թվականի նոյեմբերին դանակով զինված մարդը հարձակվել Է օտարերկրացիների եւ թարգմանիչ ուղեվարի վրա Ջարաշում հռոմեական ավերակներում Էքսկուրսիայի ժամանակ: Նաեւ վիրավորվել են օգնության շտապած՝ ոստիկանության աշխատակիցը եւ դարձյալ մի քանի մարդ: Տուժածների թիվն ընդհանուր առմամբ կազմել Է ութ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ