Վաշինգտոնը ակնկալում է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահների հանդիպումը Սան Ֆրանցիսկոյում կկայանա

Վաշինգտոնը ակնկալում է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահների հանդիպումը Սան Ֆրանցիսկոյում կկայանա

Վաշինգտոնը ակնկալում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հանդիպումը Սան Ֆրանցիսկոյում կկայանա, կողմերը այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին ճապոնական NHK հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

«Մենք ակնկալում ենք, որ երկու երկրների ղեկավարները հաջորդ շաբաթ հանդիպում կունենան Սան Ֆրանցիսկոյում կայանալիք Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական խորհուրդի նիստին։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ հենց հիմա», - ասել է Բլինկենը, ով այցով գտնվում է Ճապոնիայում։

Պետքարտուղարի խոսքով ՝ Վաշինգտոնում չափազանց կարևոր են համարում երկու երկրների ղեկավարության մակարդակով քննարկումների շարունակումը, որոնք թույլ կտան ԱՄՆ-ին և ՉԺՀ-ին բացահայտել հնարավոր համագործակցության և տարաձայնությունների ոլորտները «պատասխանատու կերպով»:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում