Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի ելույթը

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի ելույթը

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի՝ Փարիզի խաղաղության 6-րդ ֆորումին ունեցած ելույթը, որտեղ Հայաստանի վարչապետը հայտարարել էր, թե Ադրբեջանը սկսել է Հայաստանն անվանել «Արևմտյան Ադրբեջան», դպրոցներում, բուհերում, ԶԼՄ-ներում քարոզվում է «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը, որը Հայաստանի դեմ նոր պատերազմ նախապատրաստելու հայեցակարգ է։ 

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարեւթյան, [ԼՂ] հայերի՝ անձնական որոշումների հիման վրա Հայաստան տեղափոխվելը որևէ աղերս չունի հարկադիր վերաբնակեցման հետ: 

«Հայկական կողմին կոչ ենք անում հրաժարվել խաղաղության հեռանկարներին վնաս պատճառող հայտարարություններից և օգտագործել ստեղծված Պատմական հնարավորությունները Հարավային Կովկասի տարածաշրջանը խաղաղության և համագործակցության տարածք դարձնելու համար»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում