Արցախի ԱԺ նախագահն ընդունել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին

Արցախի ԱԺ նախագահն ընդունել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է «Իրավական գերակայություն» ՀԿ հիմնադիր Արտակ Զեյնալյանին, ով իրավապաշտպան գործունեություն է ծավալում՝ Եվրոպական դատարաններում և միջազգային այլ ատյաններում պաշտպանելով անհետ կորածների ու գերեվարվածների իրավունքները:

Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից, մանրամասնելով, որ Արտակ Զեյնալյանը ներկայացրել է փաստաբանական գործունեության մանրամասները. ազգային պատկանելիությամբ պայմանավորված՝ Ադրբեջանում իրականացվող սպանությունները դիտարկվում են որպես ռասիզմի դրսևորում, շուրջ 1000 անձի իրավունքների պաշտպանություն են իրականացրել:

«Իրավական գերակայություն» ՀԿ-ն Արցախում է փաստահավաք առաքելությամբ, համագործակցում են դատախազության, ՄԻՊ գրասենյակի հետ:

Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել իրավապաշտպանի ջանքերը և ընդգծել է ստեղծված ծանր պայմաններում քաղաքական բոլոր ուժերի կոնսոլիդացման անհրաժեշտության մասին:

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում